ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև»

«Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև»
08.01.2017 | 12:40

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առիթով հունվարի 14-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Չինաստանի Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը։

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշելով, որ «Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգը կազմակերպվել է ՀՀ և ՉԺՀ մշակույթի նախարարությունների, Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ:
1961 թվականին հիմնադրված անսամբլը ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, ավանդույթները և «Մետաքսի ճանապարհի» առանձնահատկությունները: Համերգին այն հանդես կգա պարային ներկայացումներով, երաժշտական և գործիքային կատարումներով:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ